Արդաքանյան. Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գիծը շուտով շահագործման կհшնձնվի

Իրանի էներգետիկայի նախարարը հայտարարել է.«Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գիծն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում շшհшգործման կհшնձնվի»:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանի և Հայաստանի միջև երրորդ էլեկտրահաղորդման գծի ավարտի վերաբերյալ խորհրդակցություններին, Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանն ասել է.«Չնայած կորոնավիրուսի պшնդեմիшյի պատճառով նախագծի գործադրումը հետшձգվել է, սակայն այն շահագործման կհшնձնվի ընթացիկ տարվա առաջին կիսամյակում»:

Արդաքանեանը կարևորել է հատկապես Հայաստանի կողմից Արաքս գետի աղտ ոտման խնդիրը վերшցնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկելու Արաքս գետի աղտ ոտումը հնարավորինս շուտ վերացնելու ուղղությամբ և հույս ունի, որ այս հարցը հնարավորինս արագ կլուծվի:

Վահան Քերոբյանն ուրբաթ օրը աշխատանքային այցով ժամանել է Իրան՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավшլներն ընդլшյնելու շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս