Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև փոխհրաձգություն է գրանցվել

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել երկու երկրների սահմանապահների միջև, չորեքշաբթի ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի Ղրղզստանի սահմանային ծառայության մամուլի կենտրոնում։ «Պետական սահմանի ղրղզ-տաջիկական հատվածում զենքի կիրառմամբ հետ կապված միջադեպ է եղել»,- ասել է խոսնակը։

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Բատկենի շրջանի Բուլակ-Բաշի բնակավայրում, երբ Ղրղզստանի սահմանապահ ջոկատը հանդիպել է տաջիկ սահմանապահներին, որոնք «խախտելով կողմերի միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, մարտական դիրքեր են զբաղեցրել պետական սահմանի չսահմանազատված հատվածում»։

«Անտեսելով տարածքը լքելու ղրղզական կողմի օրինական պահանջները՝ տաջիկ սահմանապահները կրակ են բացել, ինչին ի պատասխան զենք են կիրառել նաև Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահները։ Սահմանային ջոկատների միջեւ փոխհրաձգություն է սկսվել, որի ժամանակ տաջիկական կողմը կիրառել է ականանետներ»,- հայտնել են սահմանապահ վարչությունում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս