Կրեմլը կեղծ է որակել ամերիկյան տվյալներն այն մասին, որ Ուկրաինայում 75000 ռուս է սպանվել կամ վիրավորվել։
«Սրանք ամերիկյան վարչակազմի հայտարարություններ չեն, դրանք թերթի հրապարակումներ են։ Մեր օրերում նույնիսկ ամենահեղինակավոր թերթերը չեն կաշկանդվում ամեն տեսակ կեղծիք տարածելուց։ Սա, ցավոք, ավելի ու ավելի տարածված պրակտիկա է դարձել»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ԱՄՆ վարչակազմի գնահատմամբ ուկրաինական պատերազմի ընթացքում 75 հազար մարդ է զոհվել կամ վիրավորվել։ Նշվում էր, որ այս մասին Ջո Բայդենի վարչակազմը հայտնել է ԱՄՆ Կոնգրեսին ուղղված գրառման մեջ։