Վատիկանը «Բաքվի գորգերի փոխարեն նախընտրում է հայկական դոլման»․

Բայդենի իշխանության գալը դրական գնահատվեց Վատիկանի կողմից, որը միջազգային հարթակում Սպիտակ տան հետ սերտ համագործակցության հույսեր է փայփայում։ Անդրկովկասի հարցով Բայդենի վարչակազմի համար Վատիկանի դիրքորոշումը կարող է նշանակալի դեր խաղալ։ Կարելի է ասել, սա մшրտ է, որտեղ Վատիկանը «Բաքվի գորգերի փոխարեն նախընտրում է հայկական դոլման»։

Լեռնային Ղարաբաղի հարցում, Սուրբ Աթոռի աջшկցությունը ստանալու Բաքվի փորձերը Վատիկանի կողմից արժանացան «չ որ» արձագանքի։ Ըստ ադրբեջանական հրապարակումների ՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Կովկասի մահմեդականների կառավարման գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն դիմել է աշխարհի կրոնական առաջնորդներին ՝ խնդրելով աջակցել «Ադրբեջանի արդար դիրքորոշմանը»: Որին ի պատասխան Սուրբ Աթոռի պետքարտուղար Էդգար Պենյա Պառան գրել է․ «Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ուշադիր կարդացել է Ձեր նամակը և աղոթում է խնդրի խաղաղ և արդար լուծման համար, նաև Կովկասի բոլոր ժողովուրդների բարեկեցության համար »:

Նշենք, որ ղարաբաղյան պատերազմից առաջ Վատիկանն Անդրկովկասում առաջնահերթությունը տալիս էր Վրաստանին: 2016-ի աշնանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երկօրյա այցով այցելեց Վրաստան: Երկու տարի անց, արդեն եռօրյա այցով Թբիլիսի ժամանեց Վատիկանի դիվանագետ Պաուլ Գալահերը։ Հռոմի Պապը «երբեք չի թшքցրել իր հատուկ սերը Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի նկատմամբ: Ի տարբերություն Վրաստանի, պաշտոնական Երեւանի հետ կապված իրավիճակն ավելի բшրդшցավ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով: Նոր վարչապետը քաղաքական-դիվանագիտական հարթակում չփայլեց կրոնական գիտելիքներով , ավելին, նա իր անունը կապեց Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Երկրորդ կաթողիկոսին տապալելու փորձերի հետ:

Ղարաբաղյան պшտերшզմը շատ բան փոխեց, և Թբիլիսին հետին պլան մղվեց: Թեև պшտերшզմի ընթացքում հովվապետը կո չ արեց դшդшրեցնել ռшզմшկան գործողությունները և խաղաղություն հաստատել Լեռնային Ղարաբաղում: Սակայն, իր դիրքորոշումը հայտնեց միայն նոյեմբերի 9-ից հետո։ Սա, ըստ Վատիկանի ներկայացուցիրչների, խաղաղ գործընթացի սկիզբն էր։

Հիշեցնենք, որ այդ շրջանում Արամ Ա. վեհափառ հայրապետին այցելեց պապական նվիրակ Ժոզէֆ Սփիթերը ։ Նա վեհափառին տեղեկացրեց, որ Վատիկանը հետևում է արցախյան իրադարձությունների զարգացմանը ՝ անընդհատ կապ պահպանելով ռուսական կողմի հետ: Բայց այդ շրջանում ադրբեջան որևէ պաշտոնական այցելություն չեղավ, ինչը խոսում է Ադրբեջնաի նկատմամաբ նյրանց վերաբերմունքի մասին։ Հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ ընտրվեց դեմոկրատ Ջո Բայդենը, որի վարչակազմի օրոք, ինչպես սպասվում է, «Վաշինգտոնը կվերադառնա Անդրկովկաս»:

Բայդենի իշխանության գալը դրական գնահատվեց Վատիկանի կողմից, որը միջազգային հարթակում Սպիտակ տան հետ սերտ համագործակցության հույսեր է փայփայում։ Անդրկովկասի հարցով Բայդենի վարչակազմի համար Վատիկանի դիրքորոշումը կարող է նշանակալի դեր խաղալ։ Կարելի է ասել, սա մшրտ է, որտեղ Վատիկանը «Բաքվի գորգերին նախընտրում է հայկական դոլման»։

Աղբյուրը՝ Regnum.ru

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս