2021-ի դեկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած միջոցառումներից հետո թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, առաջին անգամ շոշափելի արժեզրկում է գրանցել դոլարի նկատմամբ:
Վերջին ամիսներին թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի դիմաց տատանվում էր 14.5-14.7 -ի շրջանակներում: Մայիսի 9-ին դոլարի փոխարժեքը հասավ և անցավ 15 լիրան:
Արդեն մայիսի 10-ին, օրվա ընթացքում արդեն ամերիկյան արժույթի գինը 15.9 լիրայիցից հասել է 15.25 լիրայի: Աճի միտումը շարունակվում է: