Որոշումները կայացվել են գաղտնիության պայմաններում. ԲՏԱ-ն` արբանյակի մասին

Հայաստանի առաջին արբանյակի արձակման հետ կապված բոլոր որոշումները կայացվել են գաղտնիության պայմաններում, և այս է պատճառը, որ նախնական որևէ տեղեկություն չի հրապարակվել: Գաղտնիության հետ կապված որոշումները կայացրել ենք ինչ-ինչ նկատառումներից ելնելով: Այս մասին հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախարարությունը:Հայտարարությունը` ստորև.«2022 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 22։35-ին, ԱՄՆ Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից, Space-X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը։

ՀՀ առաջին արբանյակի արձակման հետ կապված բոլոր որոշումները կայացվել են գաղտնիության պայմաններում, և այս է պատճառը, որ նախնական որևէ տեղեկություն չի հրապարակվել: Գաղտնիության հետ կապված որոշումները կայացրել ենք ինչ-ինչ նկատառումներից ելնելով:Առաջիկայում, ավելի կոնկրետ՝ 2022 թվականին, մինչև 2023 թվականի վերջը, Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ: Կառավարման կենտրոնի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը և տիեզերալուսանկարների ստացումը: Պլանավորվում է, որ ընդունիչ կայանը արբանյակային տվյալների ստացման և փոխանցման ծառայություններ կմատուցի նաև արբանյակների այլ օպերատորների համար:

Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Տեղեկացնենք, որ Space-X ընկերության տիեզերանավի թռիչքի վայրում, որտեղից ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը, ներկա է գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը»,- ասված է նախարարության հրապարակած հայտարարությունում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս