Հնդկաստանը կոչ է անում Ռուսաստանին և Չինաստանին համագործակցել Աֆղանստանի հարցում

Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի արտգործնախարարների տեսահանդիպմանը Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիյամ Ջայշանքարը նշել է, որ երկրները պետք է միասին աշխատեն՝ մարդասիրական օգնություն հասցնելու համար Աֆղանստանի ժողովրդին։

«Երկրները պետք է աշխատեն միասին՝ ապահովելու համար մարդասիրական օգնության անխոչ ընդոտ հասանելիությունը Աֆղանստանի ժողովրդին․ այն պետք է լինի առանց քաղաքականացման: Նրանք պետք է համակարգեն համապատասխան մոտեցումները ահաբ եկչության, արմատականացման, թմրա միջոցների ապօրինի շրջանառության և այլնի նկատմամբ»,- ասել է Ջայշանքարը:

Նա հավելել է, որ որպես Աֆղանստանի ամենամոտ հարևան և երկարամյա գործընկեր՝ Հնդկաստանը մտահո գված է այդ երկրում տեղի ունեցող վերջին զարգացումներով և աջակցում է Աֆղանստանում ներառական և ներկայացուցչական կառավարությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ 2593-ի այլ դրույթներին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս