Իրանցիները փորձում են կшնխել Մեղրիի հատվածով ընթացող գործընթացները․ Իրանագետ

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետևանքով Սյունիքում սպասվող փոփոխությունների վերաբերյալ ակնհայտ է, որ իրանական կողմն անհանգստացած է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա նշեց՝ իրանցիները խնդրի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու և իրենց գործողությունները ծրագրելու համար կարծես թե աշխատում են ռուսական կողմի հետ:

Ոսկանյանի մեկնաբանմամբ՝ իրանցիները Հայաստանը դիտարկում են դեպի հյուսիս՝ սևծովյան տարածաշրջան՝ իրենց համար ռшզմшվարական նշանակություն ունեցող ելքի կարևորագույն այլընտրանք ադրբեջանա-թուրքական ճանապարհներին, ուստի այս առումով տարաշրջանը և հայ-իրանական սահմանը չափազանց կաևոր են իրանական պետության շահերը առաջ տանելու և անվտանգությունը ապահովվելու տեսանկյունից:

«Այս խնդիրը իրանցիների համար մեծ կարևորություն ունի: Մյուս կողմից իրանցիները փորձում են կանխել Մեղրիի հատվածով ընթացող գործընթացները, որոնք չեն բխում Իրանի շահերից և կարող են վտшնգել Իրանի այլընտրանքային ելքը Հայաստանի տարածքով դեպի սևծովյան տարածաշրջան, առայժմ վերլուծական շրջանակներում քննարկում են այլ միջանցքի հնարավորության մասին, խոսքը վերաբերում է Նախիջևանի ինքնավար Հանրապետության հյուսիսային հատվածից դեպի Հայաստան ելքը ապահովող միջանցքին, որը պետք է լինի մոտավորապես Սադարակի շրջանի Նախիջևանի Հանրապետության այն կետում, որտեղ հատվում են Իրանի, Թուրքիայի և Նախիջևանի ինքնավար Հանրապետության սահմանները: Փորձ են կատարում այլընտրանքային նման ուղի առաջ տանել, բայց դա առայժմ արվում է փորձագիտական մակարդակում»,-մեկնաբանեց նա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս