Արցախի նախագահն ու պետնախարարն ընդունել են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պատվիրակությանը` տնօրեն Կարինե Սարգսյանի գլխավորությամբ։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են հիմնադրամի գործունեությանն առնչվող հարցեր։ Նախագահը բարձր է գնահատել կազմակերպության դերը խոցելի խմբերի հետպատերազմյան հիմնախնդիրները հաղթահարելու գործում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս