Թայվանի բանակը Կինմեն կղզախմբի վրա հայտնաբերել է չինական անօդաչու թռչող սարքեր, որոնք կղզու իշխանությունները համարում են իրենցը, անօդաչու թռչող սարքի վրա արձակվել են մի քանի նախազգուշական հրթիռներ։
Այս մասին օգոստոսի 4-ին հայտարարել է բանակի պաշտպանության հրամանատարության թայվանցի գեներալ-մայոր Չանգ Զոնգ Սունը։
Գեներալ-մայորի խոսքով, վտանգի մակարդակը շարունակում է ցածր մնալ: Նա նշել է, որ անօդաչուները նախատեսված են եղել Թայվանի անվտանգության ուժերի տեղակայման վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքագրման համար։