Բայդենը ցանկություն է հայտնել խոսելու Պուտինի և Զելենսկու հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս կխոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, փոխանցում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:

Պատասխանելով Ուկրաինայի իրավիճակի և պետական հեղ աշրջման նախապատրաստման վերաբերյալ հայտարարությունների մասին լրագրողի հարցին՝ Բայդենը նշել է. «Ես մտահոգված եմ: Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Մենք աջա կցում ենք Ուկրաինայի՝ իրեն կառավարելու հնարա վորությանը։ Եվ մենք մերժում ենք այն ամենը, ինչ վերաբերում է դրան [նկատի ունենալով Ուկրաինայում հեղ աշրջման մասին տեղեկությունները]»:

Հարցին, թե արդյոք Բայդենը խոսե՞լ է Պուտինի կամ Զելենսկու հետ, ԱՄՆ նախագահը պատասխանել է՝ «Ամենայն հավանականությամբ կխոսեմ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս