ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական վաճառքն Ադրբեջանին. կոնգրեսական Շերման

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է արել իշխանություններին կիրառել Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժինը և անհապաղ դադարեցնել ռազմական վաճառքն Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ ագրեսիայի պատճառով։

«Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ, ներառյալ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանի 3 քաղաքների գնդակոծումը, վրդովեցուցիչ է։ ԱՄՆ-ը պետք է գործադրի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժինը և անհապաղ դադարեցնի ռազմական վաճառքն Ադրբեջանին»,- գրել է Շերմանը Twitter-ում:

Կոնգրեսականը կարծում է, որ ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն պետք է ուսումնասիրեն Հայաստանի սահմանին կրակի հայտնաբերման համակարգերի տեղակայումը, որպեսզի հայտնաբերեն և տեղայնացնեն փոքր զենքերի և հրետանային կրակը՝ պատասխանատվության ենթարկելով հրադադարի պայմանավորվածությունները խախտողներին:Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է ունենա խաղաղ լուծում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս