Ռուսաստանն առանց տանկերի ու հրթիռների կգրավի Եվրամիությունը

Չեխական Forum 24 առցանց ամսագիրը անդրադարձել է «Հյուսիսային հոսք -2» ռուսական գազի նախագծի մեկնարկի մասին, նշելով. «Գերմանիայի որոշումը` հրաժարվել միջո ւկային էներգիայից և օգտագործել վերականգնվող էներգիայի աղբյուրներ և բնական գազ, խնդ իրներ է ստեղծել ԵՄ-ի համար որպես ամբողջություն:

Գերմանիան կախված է Ռուսաստանից իր էներգետիկ ռեսուրսներով, մինչդեռ այսօր էներգետիկ անվտա նգության հարցը ճանաչվում է որպես ուժի ռազմավարական բաղադրիչներից մեկը: Գերմանիայի որոշումն ու դիրքորոշումը հիմնված են նրա ազգային շահերի վրա, և խնդիրն այն է, որ միության բոլոր անդամները կտ ուժեն Գերմանիայի որոշումից¹»:

Պարբերականը հավելել է. «Մենք դեռ ստույգ չգիտենք Ռուսաստանի և Գերմանիայի միջև համաձայնագրերի և փոխադարձ պարտավորությունների մասին, բայց ամեն դեպքում, եթե մի օր Ռուսաստանի և Եվրոպայի միջև տարա ձայնությունները մեծանան, Ռուսաստանը կարող է զի նաթափել Եվրոպան առանց տանկերի և հրթ իռների: Եվրոպական երկրներից յուրաքանչյուրն ինչ-որ կերպ կախված է Գերմանիայից, իսկ Գերմանիան՝ Ռուսաստանից: Ռուսաստանից այս կախ վածությունը մոտակա տարիներին կդառնա Եվրամիության աքիլեսյան գարշապարը»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս