Ըմբշամարտի ԵԱ. Ալբերտ Վարդանյանն ու Վիգեն Նազարյանը բրոնզ մեդալներ են նվաճել

Հռոմում շարունակվում է մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հունահռոմեական ոճում արդեն խաղարկվել են մեդալներ 5 քաշային կարգերում:

Դրանցից անմասն չեն մնացել նաև հայ ըմբիշները: 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը տուշե հնարքով հաղթել է թուրք մարզիկ Թալիփ Չիֆթչիին և դարձել է բրոնզե մեդալակիր:

87 կգ քաշային Վիգեն Նազարյանը ևս նվաճել է բրոնզե մեդալ՝ վճռորոշ գոտեմարտում հաղթելով շվեդ Ալգոտ Կաելմանին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս