NASA-ի նոր գերհզոր աստղադիտակը տիեզերքում բացահայտել է ժայռերի և քարքարոտ լեռնային լանդշաֆտներ . (լուսանկարներ)

ԱՄՆ տիեզերական և ավիացիոն գործակալության Ջեյմս Ուեբ գերհզոր աստղադիտակով արված նոր լուսանկարները , ուղակի ցնցել է բոլորին:

Այսօր ԱՄՆ գործակալությունը հրապարակել է Ջեյմս Ուեբ աստղադիտակի վերջին նկարների շարք , որտեղ բացահայտվել է տիեզերքի ամենախորը գունավոր պատկերները:

Նկարներից մեկը ֆիքսել է այնպիսի տեսք, որը նման է «տիեզերական ժայռերի և քարքարոտ լեռնային լանդշաֆտների», բայց դա իրականում այն ​​շրջանի եզրն է, որը մոտ է «նախաստղին» կամ «մանկական աստղին», որը կոչվում է NGC 3324 Կարինա միգամածություն:

Կարինա միգամածությունը (The Base Nebula), երկնքի ամենամեծ և ամենապայծառ միգամածություններից մեկը, գտնվում է 7600 լուսատարի հեռավորության վրա և պարունակում է բազմաթիվ զանգվածային աստղեր:

NASA-ն բացատրել է, որ այս ինֆրակարմիր պատկերը ֆիքսել է նոր Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակը.«Պատկերն առաջին անգամ է դիտվում է , սրանք նախկինում չբացահայտված շրջաններ են»:

Բրիտանական գործակալությունը հայտարարել է, որ այս պատկերը «մեզ թույլ է տալիս հազվագյուտ պատկերացում կազմել աստղերի մասին իրենց ձևավորման վաղ և արագ փուլերում»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս