Հունաստանը, Կիպրոսը և Հայաստանը փոխըմբռնման և համագործակցության հուշագիր են ստորագրել:
Հունաստանը, Կիպրոսը և Հայաստանը համատեղ պայքարելու են Պոնտոսի հույների ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայոց ցեղասպանության և Կիպրոսի թուրքական օկուպացիայի միջազգային դատապարտման համար։
Այս մասին հայտարարել է Հունաստանի փոխարտգործնախարար Անդրեաս Կատանիոտիսը, ով վերահսկում է հունական սփյուռքի խնդիրները։
«Մենք միասին աշխատում ենք Պոնտոսի ցեղասպանության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաև Կիպրոսի օկուպացիայի միջազգային դատապարտման համար»։
Հուշագիրը բաղկացած է ինը առանձին հոդվածներից, որոնք նկարագրում են համատեղ գործողությունները, որոնք երեք երկրները ձեռնարկելու են սփյուռքի ոլորտում տեղեկատվության և գիտելիքների փոխանակման, ինչպես նաև իրենց ազգային դիրքերը խթանելու համար։