Որպես ճգնաժամի լուծում, Էրդողանը քաղաքացիներին հորդորել է համբերատար լինել

Վերջին 24 տարվա ընթացքում գրանցված աննախադեպ գնաճի ֆոնին, Թուրքիայի նախագահը քաղաքացիներին խորհուրդ է տվել համբերատար լինել:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղորբան տոնի կապակցությամբ ուղերձում, հայտարարել է, որ կառավարությունը տեղյակ է լիրայի բարձր գնի և տատանումների հետևանքով առաջացած խնդիրների մասին և ժողովրդից խնդրել է համբերատար լինել:Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի զեկույցի համաձայն՝ հունիսին տարեկան գնաճը կազմել է 78,62%, ինչը գերազանցել է սպասելիքները՝ ամսական 4,95%-ով։

Հարցման տվյալներով՝ տնտեսական խնդիրները լուծելու կառավարության անկարողության և դասակարգային ճեղքի խզման շարունակական աճի պատճառով, Արդարություն և զարգացում կուսակցությունը (իշխող կուսակցություն) և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, 2023-ի ընտրություններում հաղթելու մեծ շանսեր չունեն:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս