Այս գարուն այս կառավարությունը մոռացության է մատնվելու. Սաակաշվիլիի հայտարարությունը դատարանի դահլիճում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կարծիքով՝ երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարությանը ղեկավարելու երկար ժամանակ չի մնացել։ Քաղաքական գործիչն իր կանխատեսումներով կիսվել է դա տարանի դահլիճում, որտեղ ընթանում է նրա գործով նիստը։

Ինչպես նշել է Սաակաշվիլին, իշխանության ղեկին գտնվող կուսակցության ժամանակը գարնանը կլրանա, ինչից հետո Վրաստանում պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն։ «Ուկրաինան հաղթում է, իսկ ձեր ժամանակը սպա ռվում է։ Ես ոչինչ մոռանալու մտա դրություն չունեմ: Ես ոչ մեկին չեմ սպառնում, ուղղակի բոլորը պետք է մտածեն դրա մասին։ Ես կարծում եմ, որ եթե մենք ակտիվ լինենք, ապա այս իշխանությանն առավելագույնը մեկուկես ամիս է մնացել։

Այս գարուն այս կառավարությունը մոռացության է մա տնվելու: Դրանից հետո պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, որում կընդգրկվեն «Վրացական երազանքի» որոշ ներկայացուցիչներ։ Դրանից հետո պետք է անցկացվեն ազատ ընտրություններ, քանի որ մեր պարտքն է Ռուսաստանի փլու զման պահը դիմավորել կայացած և պատրաստված»,- ասել է Սաակաշվիլին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս