Պեսկովը հայտնել է, թե երբ կավարտվի ռազմական գործողությունները

Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում կավարտվի, երբ իրագործվեն նրա բոլոր նպատակները, հստակ ժամկետներ չկան, գլխավորը արդյունավետությունն է։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք կասկած չունենք, որ հատուկ ռազմական գործողությունը կավարտվի այն բանից հետո, երբ մեր բոլոր նպատակները իրականան: Չկան հստակ ժամկետներ, գլխավորն այս գործողության արդյունավետությունն է»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։ Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է այն փաստը, որ ՌԴ Զինված ուժերը հստակ հրահանգ ունեն խուսափել քաղաքացիական ենթակառուցվածքներին վնասելուց և քաղաքացիական զոհերից։

«Հետևաբար, զինված ուժերն աշխատում են շատ զգույշ՝ օգտագործելով բարձր ճշգրտության զինատեսակներ՝ բացառելով քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ցանկացած հարվածից, ինչը, ցավոք, չի կարելի ասել ուկրաինական կողմի մասին», — հայտարարել է Պեսկովը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս