Ալիևի օգնականի հայտարարությունը` ՀՀ-ի տրամադրած ականապատ քարտեզների մասին

Հայաստանի Հանրապետությունից ստացել ենք ականապատ դաշտերի քարտեզները, սակայն դրանց ընդամենը 25 տոկոսն է ճշգրիտ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա ասել է, որ աշխատանքի տեմպերը կախված են ականազերծման գործընթացից. «Ադրբեջանը ջանք չի խնայում այս ոլորտում։ Մենք գտնում ենք, որ պատերազմական և հետպատերազմյան շրջանում ականազերծումը ծառայում է մարդասիրական նպատակի»։

Հաջիևը նշել է, որ ականազերծումը նպաստում է խաղաղությանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս