Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական Ակնայում (ադրբեջանական անվանումը՝ Աղդամ-խմբ․) նոր միջադեպ է գրանցվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ականի պայթյունից մահացել է Ադրբեջանի ԱԻՆ-ի աշխատող 40-ամյա սակրավորը։
Հիշեցնենք, որ նախօրեին համանման դեպք էր տեղի ունեցել Ակնայում, պայթյունի հետևանքով մահացել էր գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող 30-ամյա երիտասարդ ադրբեջանցի։