Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ղեկավարները Կրեմլում են

Պայմանագրերի ստորագրման արարողությանը ժամանել են ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը, ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, Խերսոնի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն և Զապորոժիեի շրջանի վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին:

Նրանք մասնակցելու են Ռուսաստանի Դաշնությանը միանալու արարողությանը, որը կանցկացվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Կրեմլի Սուրբ Գեորգի սրահում։

Պուտինն ուրբաթ օրը հանդիպում կունենա նաև ազատագրված տարածքների ղեկավարների հետ, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս