Բլինքենը Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 28-րդ նիստի շրջանակներում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ տնտեսական, էներգետիկ եւ այլ ոլորտներում։

ԱՄՆ պետքարտուղարը «բարձր է գնահատել համագործակցությունը միջազգային խաղաղության եւ անվտ անգության հարցերում, այդ թվում՝ Աֆղանստանում Ադրբեջանի գործունեությունը»։

Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս