Միշելն ընդգծել է ՀՀ-ի և Ադրբեջանի բնակչությանը երկարաժամկետ կայուն խաղաղության պատրաստելու անհրաժեշտությունը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ավարտին հանդես է եկել հայտարարությամբ։Միշելը նշել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման կարևորությունը՝ խոստանալով, որ ԵՄ-ն կշարունակի զբաղվել այդ հարցով։

Նա նաև առանձնացրել է սահմանազատման ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներում գրանցված առաջընթացները:՛Այսօր համաձայնության եկանք ակտիվացնելու առարկայական աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական ​​հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջմղման ուղղությամբ և հանձնարարեցինք արտգործնախարարներին հանդիպել մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու տեքստերի նախագծերի ուղղությամբ։

Մանրամասն քննարկեցինք հումանիտար հարցերը, ներառյալ՝ ականազերծումը, գերիների և անհայտ կորածների ճակատագիրը՛՛,-ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ՝ Միշելը նշել է. ՛՛Այս բոլոր քննարկումներով ես կցանկանայի ընդգծել, որ կարևոր է երկու կողմերի բնակչությանը տանել և պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության։ Հանրային հաղորդագրություններն այս առումով չափազանց կարևոր են. նման զգայուն իրավիճակում հանրության մեջ ասված յուրաքանչյուր բառ ակնհայտորեն լսվում է մյուս կողմից և քննարկվում՛՛:

ԵՄ նախագահը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ հետագայում ևս աջակցելու երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատմանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս