Եղիսաբեթ 2-րդի առողջական վիճակը կտրուկ վատացել է․ արքայական ընտանիքը հավաքվում է Բալմորալ ամրոցում

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Բժիշկները մտահոգություն են հայտնել նրա առողջության վերաբերյալ:«Այս առավոտ թագուհու առողջական վիճակի գնահատումից հետո բժիշկները մտահոգություն հայտնեցին և խորհուրդ տվեցին Նորին Մեծությանը մնալ բժիշկների հսկողության տակ», — մեջբերում է հեռուստաալիքը հաղորդագրությունից մի հատված։

«Թագուհին մնում է Բալմորալ ամրոցում և իրեն հարմարավետ է զգում այնտեղ»,- ասվում է փաստաթղթում։Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը մտահոգություն է հայտնել թագուհու առողջական վիճակի կապակցությամբ։«Իմ մտքերը և բրիտանացի բոլոր հպատակները այս պահին Նորին Մեծության և նրա ընտանիքի հետ են», — գրել է Թրասը Twitter-ում:արքայազն Չարլզը և նրա կինը՝ Կամիլան, արքայազններ Ուիլյամն ու Էնդրյուն, ինչպես նաև արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգանը նույնպես ուղեւորվում են Բալմորալ, արքայադուստր Անն արդեն ժամանել է ամրոց։

Քենթերբերիի արքեպիսկոպոսն ասաց, որ ամբողջ ժողովուրդն այժմ աղոթում է թագուհու համար. «Իմ և ողջ ազգի աղոթքները այսօր Նորին Մեծության հետ են», — ասաց նա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս