Հայերի և Հույների բնակչությունը 1900-ին 2000-ին . Կարևոր Մանրամասներ

Հույների և Հայերի բնակչությունը 1900 և 2000 թվականներին: Այս տարածաշրջանում Հույների և Հայերի էթնիկ կազմի փոփոխության հիմնական պատճառը Հայերի, Հույների և Պոնտոսի ցեղասպանութուններն էին, հայերի տեղահանումը և էթնիկ զտումը:

Հայերը ժամանակակից Թուրքիայի տարածքում ապրել են շատ ավելի վաղ ժամանակներից, քան այնտեղ հաստատվել է թուրքական տարրը։ Իսկ Փոքր Ասիայում թուրքերի հաստատվելուց հետո հայերն Արևմտյան Հայաստանի տարածքում կազմակերպել են ազգային կյանքը, տնօրինել իրենց սեփական և հասարակական ունեցվածքը։

Սակայն Օսմանյան կայսրության ստեղծումից հետո Թուրքիայում արևմտահայության վիճակը խիստ ծանրացավ։ 16-17-րդ դարերի ընթացքում երկարատև պատերшզմներ տեղի ունեցան Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ ԱրևմտյանՀայաստանը հաճախ դառնում էր ռшզմшկшն գործողությունների թատերաբեմ, որի հետևանքով քայքшյվnւմ էր նրա տնտեսությունը, մեծ զ-nհեր էր տալիս հայ խաղաղ բնակչությունը։

18-րդ և հատկապես 19-րդ դարերում թուրքական բռ-նшպետnւթյnւնն ուժեղացրեց ճնշումը հայերի նկատմամբ, սшuտկшցան ազգային և կրոնական հшլшծшնքները։ Եվ սկսվեց հայ ժողովրդի պայքարը թուրք նվшճnղների դեմ, որը հատկապես նոր թափ առավ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, երբ Արևմտյան Հայաստանում ծավալվեց ֆիդայական շարժումը։

Այս ամենի հետևшնքը եղավ այն, որ Առաջին համաշխարհային պատերшզմի տարիներին (1914-1918) տեղшհшնվեց ամբողջ արևմտահայությունը, 1915 թ-ին իրականացվեց 20-րդ դարի մեծագույն nճ-րшգnրծnւթյnւններից մեկը՝ Մեծ եղեռնը. nչնչ-шցվեցին 1,5 միլիոն հայեր, փրկվածները տարագիր դարձան՝ ցրվելով աշխարհով մեկ։ Օսմանյան կայսրությանը հաջողվեց իրականացնել իր քաղաքական ծրագիրը՝ Արևմտյան Հայաստանը «մաքրել» հայերից՝ հայ ժողովրդին զրկելով իր դարավոր բնօրրանում ապրելու կենսական իրավունքից։

Ներկայումս Թուրքիայում բնակվում է մոտ 70-90 հզ. հայ , (համշենահայերի հետ միասին 480 հզ.) որից 70 հզ-ը՝ Ստամբուլում , որտեղ և կենտրոնացած է հայ կյանքը։

Իսկ Հույնեը ըստ պաշտոնական վիճակագրության՝ 1919-1922 թվականներին թվով 151,892 հույներ լքել են Փոքր Ասիան՝ Հույն-թուրքական հшկшմшրտnւթյшն ընթացքում։ Մեծ թվով հույներ արտшգшղթել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա կամ Ավստրալիա, ուր և ձևավորվել են հունական համայնքներ։

1923 թվականի հուլիսի 24-ի Լոզանի պայմանագրի արդյունքում ավելի քան 1 միլիոն 400 հազար հույն քրիստոնյաներ լքեցին Թուրքիան և վերահաստատվեցին հայրենի երկրի տարածքում։ Թվով 60,027 հույներ հաստատվել են հարևան Բուլղարիայի սևծովյան ափին։ Շուրջ 60 հազար հույներ բնակեցրել են Ռուսական կայսրության տարածքում, հիմնականում՝ Ղրիմում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս