Ճապոնիայի վարչապետը шփսոսшնք է հայտնել, որ Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր մինչ այժմ չի ստորագրվել

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան տեսաուղերձ է հղել ամենամյա «Հյուսիսային տարածքների (Հարավային Կուրիլներ) վերադարձի ազգային հանրահավաքում»: Նա ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանի հետ այդպես էլ չի ստորագրվել խաղաղության պայմանագիր, և ասել է, որ կշարունակի բանակցությունները Մոսկվայի հետ՝ հիմնվելով Սինգապուրում 2018 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:

«Այն իրավիճակը, երբ, չնայած պատերшզմից 75 տարի է անցել, հյուսիսային տարածքների խնդիրը չի լուծվել, և Ճապոնիայի և Ռուսաստանի միջև հաշտության պայմանագիր չի կնքվել, մեծ ափսոսանքի տեղիք է տալիս»,-ասել է Սուգան:

Նա հիշեցրեցրել է 2020 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը: Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները:

Նյութի աղբյուր՝ www.tert.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս