Եվս մեկ օրինակ, թե ադրբեջանական իշխանությունը որքան է վախենում ճշմարտությունից․ Արտակ Բեգլարյանը՝ Ադրբեջանի տարածքում «РИА новости»-ի արգելափակման մասին

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով Ադրբեջանի տարածքում «РИА новости»-ի արգելափակմանը, որն արվել է Բեգլարյանի հետ ծավալուն հարցազրույցի հրապարակումից ժամեր անց, տելեգրամյան ալիքում գրել է․

«Սա հերթական օրինակն է, թե ադրբեջանական իշխանությունները որքան են վախենում ճշմարտությունից, քանզի այդ հարցազրույցում ես ընդամենը ներկայացրել եմ Արդբեջանի իրականացրած հարցագործությունները և ագրեսիվ գործունեությունը ոչ միայն ընդդեմ հայերի, այլև Ռուսաստանի։ Ներկայացրել եմ նաև Արցախի ներկայի և ապագայի հետ կապված իրավիճակը և մեր հստակ դիրքորոշումը՝ առանց որևէ ագրեսիվ խոսքի և քարոզչական ձևակերպումների։

Նշենք, որ Բեգլարյանի հարցազրույցը «РИА новости»-ն հրապարակել էր մաս-մաս, ըստ այդմ՝ ռուսական պետական գործակալությունում Արցախի թեմայով յոթ նյութ է հրապարակվել»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս