Գորիսի 12 շենք-շինությունն արդեն Ադրբեջանի վերшհսկողության ներքո է. պատրաստվում է նոր ցուցանակ

Գորիսի այգեգործական ընկերություններից մեկի տարածքում գտնվող 12 շենք-շինություններից հայերը դուրս են եկել, այն գտնվում է Ադրբեջանի վերшհսկողության ներքո։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

«Այդ տարածքները բնակիչներն ազատել են երեկ: Այս պահին փորձում ենք հասկանալ՝ իրավական առումով այս պրոցեսը որքանո՞վ կարող է մեր օգտին լինել։ 12 շինությունից 3-ը տուն են, որոնց բնակիչները հասցրել են իրենց ունեցվածքի որոշ մասը հանել։ Ադրբեջանցիներն ամբողջովին արդեն այդ տարածքում են։ Այս պահին ունենք տեղեկություն, որ հիմա էլ այլ ցուցանակ են պատրաստվում տեղադրել»,- պատմեց փոխքաղաքապետը։

Նա նշեց, որ այդ 12 շենք-շինության սшհմшնը հսկում են հայ սшհմшնապահները, քաղաքացիական անձ այնտեղ չկա։

Իրինա Յոլյանն անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհին «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ ցուցանակի տեղադրմանը՝ նշեց, որ ցուցանակը ներկված վիճակում դեռեւս նույն տեղում տեղադրված է։

«Իրենք էլ այդ ցուցանակի կողքին զի նվшծ հսկում են»,- հավելեց փոխքաղաքապետը։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանցիները Գորիսի այգեգործական ընկերություններից մեկի տարածքում գտնվող 12 շենք-շինությունն ազատելու համար 1 ժամ ժամանակ էին տվել։

Այնուհետեւ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին ցուցանակ են տեղադրել՝ «բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ։

Նշենք, որ համացանցում երեկ երեկոյան տեսանյութ տարածվեց, թե ինչպես են հայերը ցուցանակի վրա ներկ լցնում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս