Բայդենը հրաժարվել է ճանաչել ամերիկյան դոլարի ազդեցությունը համաշխարհային տնտեսության խնդիրների վրա

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է ճանաչել ամերիկյան դոլարի ազդեցությունը համաշխարհային տնտեսության խնդիրների վրա, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Ինձ չի անհանգստացնում դոլարի հզորությունը»,- ասել է Բայդենը`հավելելով, որ խնդիր այլ երկրներում տնտեսական աճի եւ առողջ քաղաքականության բացակայությունն է։

Նա մատնանշել է «համաշխարհային գնաճի» հարցը, որը շատ ավելի վատ է այլ երկրներում, քան ԱՄՆ-ում։«Մեր տնտեսությունը ուժեղ է», — ասել նա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս