Ականապատման քարտեզների պшհшնջը՝ սակարկման թեմա Ադրբեջանի համար

Ականապատ տարածքների քարտեզների հարցով Ադրբեջանի նոր հայցն ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ-ը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գшնգшտ․ հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը։ Այս թեման պաշտոնական Բաքուն շահարկում է հնարավոր բոլոր առիթներով բոլոր հարթակներում։Ադրբեջանն այս հարցով արդեն դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, թեման բարձրացրել է ԵԽԽՎ-ում ու կո շտ արձագանք ստացել, փորձել է նաև հարցը կապել հայ ռազմագերիների վերադարձի խնդրի հետ։ Դեռ մայիսի 11-ին Բաքվում իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ գերիների փոխանակման, ակա նազե րծման խնդիրները պետք է լուծվեն առանց նախապայմանների։Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 3-ին ՀՀ կառավարությանը ծանուցել էր, որ Ադրբեջանը ՄԻԵԴ է ներկայացրել նոր միջպետական գա նգատ և միջանկյալ միջոց կիրառելու մասին պшհանջ, որոնք վերաբերում են ակ անապ ատված տարածքների քարտեզները՝ Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրելուն:

«Եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից ներկայացված այս միջպետական գան գատը դիտարկել է որպես սույն թվականի հունվարին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գան գատի բաղկացուցիչ մաս՝ կցելով դրան: Այսպիսով, Եվրոպական դատարանը քննարկվող միջպետական գանգատը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ»: Հայաստանի կառավարությունը մայիսի սկզբին Եվրոպական դատարան է ներկայացրել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով դեռևս 2021 թվականի փետրվարի 1-ին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատի լրացումներ՝ հավելելով նախկինում ներկայացված պա հանջները և կցել նոր ապացույցներ:Անդրադառնալով միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանական կողմի պահանջին՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ այդ մասով Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությանը հիշեցրել է.«Դեռևս սույն թվականի մարտի 5-ին Եվրոպական դատարանի կողմից նույն հարցի առնչությամբ կայացվել է պահանջը մերժելու մասին որոշում՝ Դատարանի 39-րդ կանոնի, այսինքն՝ միջանկյալ միջոցի շրջանակից դուրս լինելու պատճառաբանությամբ»:

Եվրոպական դատարանը շեշտել է, որ 2021 թվականի մարտի 5-ի որոշումը դեռ ուժի մեջ է, և անհրաժեշտություն չկա նույն հարցի առնչությամբ նոր որոշում կայացնել։Այսպիսով, Եվրոպական դատարանը քննարկվող միջպետական գանգատը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ՝ շեշտում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը: Ի դեպ, ական ապա տման քարտեզները տրամադրելու հարցով Ադրբեջանը ոչ միայն ՄԻԵԴ-ին է, այլև միջազգային այլ կառույցների է դիմել։ Փետրվարի 22-ին Բաքուն ՄԱԿ-ին էր պաշտոնապես դիմել՝ Հայաստանից պա հանջելով ակա նապա տված տարածքների քարտեզները։Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հասցեագրված դիմումում Բաքուն բողոք էր հայտնել, թե Հայաստանը պատերազմի ավարտից հետո Ադրբեջանին չի փոխանցել ականա պատված տարածքների քարտեզները: Այդ դիմումում մասնավորապես ասված էր.«Հայաստանը հրաժարվում է ճշգրիտ տեղեկություններ հայտնել ականա պատված տարածքների մասին, ինչը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին»։

Հարցն Ադրբեջանը հասցրել է նաեւ ԵԽԽՎ-ի գարնանային լիագումար նստաշրջան։ Ստրասբուրգում ադրբեջանցի պատգամավորը խոսել էր ակա նապատ դաշտերի քարտեզների փոխանցման անհրաժեշտության մասին, ինչին արձագանքել էր ԵԽ-ի նախարարների կոմիտեում Գերմանիայի Դաշնային կառավարության հատուկ ներկայացուցիչ Միխայել Ռոթը՝ կոչ անելով Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին, ապա հիշեցրել ՄԻԵԴ-ի վճի ռների կատարման անհրաժեշտության մասին։ Այս փուլում Բաքուն փորձում է գերիների վերադարձի հարցը կապել ակա նապ ատված տարածքների քարտեզների տրամադրման հետ։ Ադրբեջանական կողմի այդ փորձերին արձագանքել է վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Մեջբերում ենք.«Ադրբեջանը փորձում է անհիմն մեկնաբանություններով արդարացնել այն, որ չի կատարում գե րիների վերադարձի պայմանը»։ Ադրբեջանական կողմից պարբերաբար են լուրեր տարածվում, թե Ադրբեջանը կհամաձայնի հայ գեր իներին փոխանցել, երբ ակա նապ ատ տարածքների քարտեզները տրամադրման պա հանջը բավարարվի։ Արձագանքելով դրանց՝ Հայաստանի արտգործնախարարությունը դեռ ամիսներ առաջ արձանագրել էր, որ առաջ է քաշվում կե ղծ օրակարգ՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպ տագույն խախ տումներն ու 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով ստանձնած հանձնառությունների չկատարումը քողարկելու համար ։

«Ըստ էության, ի պատասխան այս հարցում նաև միջազգային հանրության ճնշումներին, ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ակա նապատ տարածքների քարտեզների կե ղծ օրակարգ: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ ադրբեջանական պաշտոնյաների կողմից այդ հարցի բարձրացումը կրում է զուտ հրապարակային բնույթ»,-ասված էր ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ի արած հայտարարության մեջ: ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նույնպես կարծիք էր հայտնել, թե գերիների վերադարձման հարցը չի կարող կապվել ակա նապատ տարածքների քարտեզների տրամադրման հետ։«Ականապատված տարածքների քարտեզներ մենք էլ ունենք, Ադրբեջանն էլ ունի։ Ավելին, առաջին պատերազմից հետո ունենք ակա նապ ատումներ, որոնք քարտեզագրված չեն։ Կարծում եմ` կարելի է այդ քարտեզը տալ, եթե կարող է մեր գերիներից մեկի կյանքը դա փրկել, սակայն քարտեզների մեջ չէ խնդիրը»,- ասել է Քոչարյանը։Նա նկատել էր, որ Ադրբեջանը սկզբում է նման պահանջ դրել, հետո փոշմանել է` որոշելով գերիներին չվերադարձնել և Հայաստանին մշտապես ճնշումների տակ պահել այդ հարցով։ Եթե ՀՀ իշխանությունները կարող են քարտեզի միջոցով գոնե մեկ գերու կյանք փրկել, ապա չեն զլանա այդ քարտեզները փոխանցել՝ լրագրողներին ասել էր Անդրանիկ Քոչարյանը։

Հիշենք նաեւ Արցախում բարեգործական աշխատանքներով՝ ակա նազե րծմամբ զբաղվող Բրիտանական «HALO Trust» կազմակերպության աղմկահարույց պատմությունը։ Հայտնի էր դարձել, որ հիշյալ կազմակերպությունը թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ակա նապա տված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշ տպա նական ակ անա պատված տարածքները։ Այս տեղեկությունն ընկերությունը հերքել էր՝ շեշտելով, որ ականապատ տարածքների քարտեզներ հանձնելու պնդումը բացարձակապես սուտ է։ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ռադիոլուրին» տեղեկացրել էր, որ հնարավոր լրտեսության մասին դեպքի վերաբերյալ հրապարակումները Գլխավոր դատախազությունում դարձել են ուսումնասիրության առարկա։ Ավելի ուշ հայտնի դարձավ նաեւ, որ Արցախի քննչական կոմիտեում HALO Trust-ի վերաբերյալ քրե ական գործ է հարուցվել։

Հայաստանի Հանրային Ռադիո

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: