Երկու կուսակցությունների վարչակազմերը լռում են. այժմ ժամանակն է, որ… ԱՄՆ սենատոր Մենենդեսի հզոր քայլը հայ ժողովրդի հանդեպ և նամակը ուղղված Ջո Բայդենին

Մենենդեսը Սենատում սկսել է ստորագրահավաք Հայոց ցեղաu պանությnւնը ճանաչելու կոչ-նամակը Բայդենին ուղարկելու համար: ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Սենատում

երկկուսակցական նամակի ներքո ստորագրահավաք է սկսել, որով կոչ է արվում նախագահ Ջո Բայդենին հետևել Կոնգրեսի՝ Հայոց ցեղաu պանությունն ամբողջական ու պաշտոնապես ճանաչելու օրինակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Սենատի նամակում մեջբերվում է

Բայդենի 2020 թվականի ապրիլին՝ Հայոց ցեղաu պանության զո հերի հիշատակի օրը, արված հայտարարությունը, որտեղ նա վստահեցրել է՝ «աջակցել Հայոց ցեղաս պանության ճանաչման բանաձևին»՝ նկատելով, որ Կոնգրեսն արդեն հստակեցրել է իր դիրքորոշումը, «ժամանակն է անել դա նաև գործադիր մարմնում»: Նամակն ավարտվում է ճշմարտության հզոր կոչով:

«Երկու կուսակցությունների վարչակազմերը լռում են Հայոց ցեղաu պանության ճշմարտության մասին: Մենք կոչ ենք անում ձեզ կոտրել այս օրինաչափությունը ու պաշտոնապես ճանաչել այն, որ Հայոց ցեղաu պանությունը ցեղաս պանություն էր»,- ասված է նամակում: ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ ամերիկահայերը ու բոլոր աջակիցները միանում են սենատոր Մենենդեսին՝ կոչ անելով սենատորներին ստորագրել նախագահ Բայդենին ուղղված նամակը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս