«Հիասքանչ առավոտ Բաքվում»․ Տոյվո Կլաարը Հայաստան այցից հետո մեկնել է Ադրբեջան

Եվրամիության՝ Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամային հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստան այցից հետո մեկնել է Ադրբեջան։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Բաքվում «մի քանի կարևոր» հանդիպում» կանցկացնի և հրապարակել է Ադրբեջանի մայրքաղաքից լուսանկար՝ գրառմամբ․ «հիասքանչ առավոտ Բաքվում»։

Հիշեցնենք, որ նա Հայաստանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր ընդունել Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Նա հանդիպել էր նաև Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս