Ադրբեջանի և Իրանի նախագահները պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը տարանցման, էներգետիկայի և այլ ոլորտներում

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Instagram-ի իր էջում կատարած գրառմամբ դրական և բարեկամական է որակել Աշխաբադում իր հանդիպումը ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, գրում է Mehr news-ը։ «ECO-ի գագաթնաժողովի շրջանակում Աշխաբադում դրական և բարեկամական հանդիպում ունեցա Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ:

Նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել վերջին շաբաթներին երկու երկրների միջև լավ հանդիպման համար: Համաձայնագրի թեմաները բազմազան են և համահունչ երկու երկրների ու երկու ժողովուրդների շահերին»,- նշել է Իրանի բարձրաստիճան դիվանագետը։ Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ երկու երկրների նախագահները պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը տարանցման, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի և այլ ոլորտներում, որոնք բաղկացած են երկուստեք ընդգծված և համաձայնեցված կետերից։

Նա նաև ընդգծել է, որ «երկու երկրների ու ժողովուրդների հարաբերությունները դուրս են ուղղակի երկու հարևաններ լինելու սահմաններից»՝ երկու ժողովուրդներին բնութագրելով որպես բարեկամ։ Իրանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Ադրբեջանի նախագահը խոստումնալից արտահայտություններ է արել՝ ի պատասխան Իրանի մտա հոգություններին, որոնք արտահայտվել են Իրանի նախագահ Ռաիսիի հետ հանդիպմանը։ Ամիր Աբդոլլահիանը եզրափակել է իր գրառումը՝ նշով. «Մենք շարունակելու ենք զարգացնել հարաբերությունները մեր հարևանների հետ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս