Գերմանիան մե րժել է թուրք ընդդիմադիր լրագրողին Թուրքիային արտահանձնելու պահանջը

Գերմանիայի արտգործնախարարությունը մե րժել է Բեռլինում ապաստանած ընդդիմադիր թուրք լրագրող Ջան Դյունդարին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ պահանջը։

Ժամանակին Դյունդարը զբաղեցրել է թուրքական ընդդիմադիր ամենահայտնի թերթերից մեկի՝ «Cumhurriyet»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը։

Նշենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանությունների կողմից հետապնդվող Դյունդարը թուրքական դատարանի կողմից դատապարտվել է 27 տարի 6 ամիս ազատազրկման։ Այդ որոշումից հետո Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտնել էր, որ Գերմանիայի իշխանություններից ակնկալում են, որ նրանք կընդունեն թուրքական դատարանի որոշումը և Դյունդարին կարտահանձնեն Թուրքիային։

Գերմանիայի ԱԳՆ-ն, արձագանքելով Ալթունի հայտարարույթանը, նշել է․

«Գերմանիան քաղաքական դատվածությունների վերաբերյալ որոշումների դեպքում սկզբունքորեն արտահանձնում չի անում։ Գերմանիայի կառավարությունը ջանքեր է գործադրում աշխարհում անկախ լրատվամիջոցների և անկախ լրատվության համար»։

Հայտարարությունում նաև նշվում է, որ և՛ երկկողմ լավ հարաբերությունների և՛ Թուրքիա-ԵՄ ջերմ հարաբերությունների համար հիմնական պայմանը միջազգային ստանդարտներին համապատասխան լինելն է այնպիսի հարցերում, ինչպիսիք են մարդու իրավունքներն ու իրավական պետությունը։

Թուրքիայում դատախազությունը Դյունդարի նկատմամբ երկու մեղшդրանք էր առաջադրել: Դատարանի որոշմամբ՝ «քաղաքական և զի նվորական լրտեսություն» անելու մեղադրանքով նա դատապարտվել է 18 տարի 9 ամիս և «զինված ահшբեկչшկան կազմակերպությանը աջակցելու» մեղադրանքով՝ 7 տարի 21 ամիս ազատազրկման:

Հիշեցնենք, որ թուրքական «Cumhuriyet» թերթի լրագրող Ջան Դյունդարը 2015թ. նոյեմբերի 26-ին հարցաքննության էր կանչվել Ստամբուլի դատախազություն։ Այդ ժամանակ նրան տեղեկացվել էր կալանավորման մասին։ Դյունդարին և իր գործընկերոջը մեղադրանք էր առաջադրվել «Պետության шնվտшնգությանը վերաբերվող գաղտնի փաստերի հրապարակման, քաղաքական և զի նվորական լրտ եսության համար»։

Մեղшդրшնքի համար հիմք էին հանդիսացել նրանց հրապարակած մի քանի լուսանկարները, որտեղ երևում է, որ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության (MİT) բեռնատարները բեռնված են եղել զինшմթերքով, որը պետք է հասներ Սիրիայի հյուսիսի թուրքմեններին։ Մինչդեռ թուրքшկան իշխանությունները երկար ժամանակ պնդում էին, որ բեռնшտարները տանում էին բացառապես մարդասիրական օգնություն։

2017թ. թուրքական դատարանը Դյունդարին դատապարտեց 5 տարի 10 ամսվա ազատազրկման։ Սակայն 3 ամիս բшնտում պահվելուց հետո սահմանադրական դատարանի որոշմամբ՝ նա ազատ արրձակվեց, բայց թուրքական վճռաբեկ դատարանը ,չեղարկելով սահմանադրական դատարանի որոշումը, Դյունդարին մեղավոր էր ճանաչել։ Նրան առաջադրվել էր «գաղտնի փաստաթղթերը լրտեսության նպատակով ձեռք բերելու» նոր մեղադրանք։ Դրանով Դյունդարին սպառնում էր 15-20 տարվա шզшտազրկում։

Հետագայում նույն վճռաբեկ դատարանը Դյունդարի նկատմամբ կանալավորման որոշում էր կայացրել և նրան ներառել «կարմիր ցուցակում» (առավել վտանգավոր հանցագործների ցուցակ)։ Մինչ կալանավորման որոշման կայացումը, Դյունդարը մեկնել էր Գերմանիա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս