Ֆանտաստիկ նորություն . Ժամեր առաջ բարեհաջող իրականացվել է Հրաչի ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատությունը

Սիրելիներ, ժամեր առաջ բարեհաջող իրականացվել է մեր հրաշք տղայի՝ Հրաչի ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատությունը, երեխան իրեն լավ է զգում:

Առջևում դեռևս բարդ շրջան է սպասվում, բայց վստահություն ունեմ՝ Հրաչը կհաղթահարի նաև այս կարևոր փուլը, Աստված պահապան լինի երեխային:

Անչափ շնորհակալ ենք բոլորիդ ձեր մեծ սրտացավության ու հոգատարության համար, ձեր օգնությամբ ևս մեկ երեխա հնարավորություն ստացավ ապրելու.

Շնորհակալություն ենք հայտնում Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկներին իրենց մեծագույն աշխատանքի ու City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամին մեծ աջակցության և Հայաստանում երեխայի բուժումն ամբողջովին ֆինանսավորելու համար։ Սա բոլորիս մեծ հաջողությունն է:

Գրել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ տնօրեն Արմեն Արմոս Մարտիրոսյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս