Դանիել Իոաննիսյանը մանրամասներ է պատմում . «Երբ առավոտ 7-ին սկսեց պատերազմը` Մատաղիս-Թալիշի ուղղությամբ օյաղ հրամանատար համարյա չկար»

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է .

«Վերջապես քր-եական հետապ-նդում սկսվեց Մատաղիսի գնդի (նախկին) հրամանատարի նկատմամբ և նա կալ-անավորվեց։

Մի տարի է` հրապարակավ պատմում եմ, որ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, Մատաղիսի գնդի օրը, դրա հրամանատարը հավաքել է համարյա ամբողջ սպայակազմին ու մեծ գինարբուգ կազմակերպել։ Ընդորում, դա արել է այն պայմաններում, որ սեպտեմբերի 25-ից իր քթի տակ ադրբեջանական զո-րախումբ էր հավաքվում։

Ավելին, նա նաև հրավիրել է հարևան գնդերի ու այլ ստո-րաբաժանումների հրամ-կազմերին, որոնց մի մասը ևս անտեսել է հակառակորդի կուտակումները և եկել է խնջույքին (թեև, եղել են նաև հրավերը մերժած ադեկվատ սպաներ)։

Այս ամբողջ սպայակույտը, Մատաղիսի գունդը բացազատելու փոխարեն, կներեք, լակելով էր զբաղված։ Եվ երբ առավոտ 7-ին սկսեց պատ-երազմը` Մատաղիս-Թալիշի ուղղությամբ օյաղ հրամանատար համարյա չկար։

Արդյունքում այդ ուղղությամբ շատ արագ եղավ ճակատի ճե-ղքում, որը մի շարք ստո-րաբաժանումների մեծ կորուստների գնով մի կերպ հաջողվեց կանգնեցնել։

Այդ ճեղքումը կանգնեցրած ստո-րաբաժանումները այնպես մաշվեցին, որ հետո էլ չկարողացան կանգնեցնել Հորադիզ-Ջեբրաիլի ճեղ-քումը։

Բայց պետք է խնդիրն ավելի լայն նայել. ինչպե՞ս են այդպիսի ախմախները դառնում հրամանատարներ։ Ի՞նչ փոխել Զի-նված Ուժերի կադրերի առաջադիմության մեխանիզմներում, որ պատ-երազմ սկսելու վտ-անգի դեպքում ոչ թե խնջույք կազմակերպեն, այլ հայրենիքի վստահված հատվածի պաշտպանություն։

Հ.Գ. Որևէ զ-ենք կամ որևէ մար-տական ոգի այդքան կարևոր չէ, որքան գրագետ ու ադեկվատ հրամ-կազմ ունենալը։»

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս