Սիրիացի զի-նվորականները երկու հր-թիռ են արձակել արևմտյան Հալեպում գտնվող Դեյր Սամաանի թուրքական բազայի և Ալ-Քաթուրա գյուղի արվարձանների ուղղությամբ , հայտնում է Սիրիական դիտորդական կենտրոնը:
Այս պահին զ-ոհերի և վի-րավորների մասին տեղեկություններ չկան:
Հալեպի շրջանում շարունակվում է ռա-զմական էսկալացիա, մասնավորապես սիրիական ռեժիմի և դաշնակից խմբավորումների կողմից, այս մասին հայտնել է «Աշարք Ալ-Աուսաթը»: Ավելի քան 70 հր-թիռներ և հր-ետանային ար-կեր են հար-վածել Հալեպի արևմտյան շրջաններում գտնվող Ֆուլայֆել, Բայանին, Ալ-Բարա, Ալ-Ֆաթիրահ և Սաֆոհն շրջաններին:
Թուրքամետ «Ալ Ֆաթհ Ալ-Մուբին» խմբավորումը իր հերթին հր-թիռակոծել է Սիրիական դիրքերը Իդլիբից հարավ և Լաթաքիայի հյուսիսում։
Նշենք , որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը հայտնել էր , որ 15 քուրդ զի-նյալներ, այդ թվում՝ երկու բարձրաստիճան ղեկավարներ, վն-ասազերծվել են։