Թուրքիայի նախագահականի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հարցազրույց է տվել ամերիկյան հայտնի պարբերականին և անդրադարձել օրակարգային մի շարք թեմաների։ Սիրիայի հյուսիսում նախատեսվելիք ռազ-մական օպերացիայի վերաբերյալ Քալընը ասել է, որ դա սկսելու համար իրենք չեն պատրաստվում որևէ մեկից թույլտվություն հարցնել։
Շեշտել է, որ հեռանկարը Սիրիայում իրենք առաջնահերթ տեսնում են ՄԱԿ-ի 2254 բանաձևի համատեքստում բանակցային գործընթացի շարունակության և սահմանադրական հանձնաժողովի աշխատանքների իրականացման մեջ։
«Ցավոք,- նշել է Էրդողանի խոսնակը,- զարգացումները սկսեցին հակառակ ուղղությամբ ընթանալ։ Իդլիբի շրջանում մենք ապահովում ենք շուրջ 4մլն մարդու անվ-տանգությունը՝ շարունակելով պայքարը ահաբ-եկչական սպ-առնալիքի դեմ։ Դրա համար է մեր նախագահն ասել, որ ցանկացած պահի կարող է նոր ռազ-մական գործողություն լինել։ Մենք չենք պատրաստվում որևէ մեկից թույլտվություն խնդրել դրա համար»։
Իբրահիմ Քալընը հստակ հայտարարել է, որ ցանկացած բան, որը վտ-անգում է Թուրքիայի անվ-տանգությունը, իրենց համարդ դառում է հստակ և օրինական թիրախ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Իրանը բացահայտորեն դեմ են արտահայտվել Սիրիայում նոր ռազ-մական օպերացիա սկսելու Անկարայի ծրագրերին։