Նոր լարվածություն. Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ

Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին այսօր կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։

Հանդիպման ընթացքում դժգոհություն և մտահոգություն է արտահայտվել Իրանի հակաադրբեջանական քարոզչության, Իրանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների զրպшրտչական արշավի և սպш-ռնալից հռետորաբանության առնչությամբ, որոնք չեն համապատասխանում երկու երկրների հարաբերությունների ոգուն։

«Իրանի դեսպանատներում Ադրբեջանում անջատողականություն հրшհրող և այլ երկրներում քրեական հետшպնդումից խուսափող անձանց ընդունելությունը ոչ բարեկամական քայլ է»։ , — ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք , որ այսօր Իրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ: Պատճառն Ադրբեջանում տևականորեն տարվող հակաիրանական քարոզչություն է և ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Թեհրանի հասցեին արվող ոչ բարեկամական հայտարարությունները:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս