ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը նաև հիշեցրել է, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի` վերջերս ունեցած շփումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ գրանցված վերջին մա-րտերի առնչությամբ, որոնց հետևանքով գրանցվեցին մարդկային զ-nհեր ու վիր-ավորներ։ Մենք կոչ արեցինք անհապաղ քայլեր ձեռնարկել՝ թուլացնելու լարվածությունը և խուսափելու կողմերի միջև հետագա էսկալացիաներից», — նշել է նա` հավելելով, որ լարվածության վերջին աճն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամ-արտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերը բանակցային, համապարփակ ու կայուն կերպով կարգավորելու անհրաժեշտությունը:
ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ կողմերի հետ աշխատանքները շարունակելու իր հանձնառությանը, նշել է Փրայսը, շեշտել` շարունակելու են դա անել ինչպես երկկողմ, այնպես էլ համախոհ գործընկերների հետ Եվրամիությունում, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու երկրներին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն։
Նեդ Փրայսը կրկնել է, որ պատմական հնարավորություն է տեսնում ԼՂ խնդիրը լուծելու համար: