Նենսի Փելոսի . «Ջո Բայդենը Հայաստանի բարեկամն է»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, ինչպես նաև Կոնգրեսի համար առաջնահերթություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը։ Այս մասին Երևանի Գաֆեսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

«ԱՄՆ–ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի բարեկամ, հանձնառու է աջակցել բանակցային գործընթացի կայուն, խաղաղ կարգավորմանը։ ԱՄՆ–ն վաղուց նշել է, որ այս հшկ-шմարտությունը ռազ-մական լուծում չի կարող ունենալ և շարունակաբար տեղի ունեցող ռազմական գործողությունները նորանոր կյանքեր են խլելու»,– նշեց Փելոսին։

Ներկայացուցիչների պալատի խոսնակը ընդգծեց, որ իրենց պատվիրակությունը Հայաստան է ժամանել քննության առնելու անվտանգության, ժողովրդավարության և տնտեսության հետ կապված հարցերը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս