«Մեծ յոթնյակ»-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով տարածված ամփոփիչ հայտարարության մեջ ասվում է , որ «Մեծ յոթնյակը» մտադիր է քայլեր ձեռնարկել, որպեսզի Իրանը երբեք միջուկային զենք չունենա։
«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնմանն ու ամբողջական իրականացմանը։ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման լավագույն միջոցը մնում է դիվանագիտական լուծումը»,- նշված է փաստաթղթում:
G7-ի երկրները հայտարարել են նաև միջուկային զ-ենքի չտարածման և զինաթափման ջանքերի հանձնառության մասին: