ԱՄՆ-ը և ԵՄ-ն Հունաստանի վերաբերյալ խիստ կոչով դիմել են Թուրքիային

Թուրքիան պետք է հարգի ԵՄ անդամ բոլոր երկրների ինքնիշխանությունը «նրանց տարածքային ջրերում և օդային տարածքում», այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի արտաքին կապերի գծով խոսնակ Փիթեր Ստանոն։

Պատասխանելով հարցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին uшդրիչ հայտարարությունների վերաբերյալ, Ստանոն նշել է, որ ԵՄ-ն միշտ պարզ է եղել և ակնկալում են , որ Թուրքիան իրեն կառուցողական կպահի, ձեռնպահ կմնա լшրվшծությունը սաստկացնող քայլերից և հռետորաբանությունից:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ցանկացած բաց հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով, բարեխղճորեն և միջազգային իրավունքի լիակատար հարգանքով», — ընդգծել է Փիթեր Ստանոն։

Իր հերթին ԱՄՆ Պետդեպարտամենտը ուրբաթ օրը Թուրքիային ուղղված խիստ ուղերձում ասել է, որ բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն և պաշտպանվեն։

Մասնավորապես, Պետդեպարտամենտի խոսնակը նշել է.

«Մենք շարունակում ենք խրախուսել ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցներին, Հունաստանին և Թուրքիային, որպեսզի միասին աշխատեն տարածաշրջանում խաղաղության և անվ-տшնգnւթյшն պահպանման և վեճերը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու համար: Մենք կոչ ենք անում մեր դաշնակիցներին ձեռնպահ մնալ հռետորաբանությունից, որը կարող է ավելի մեծացնել լարվшծությունը: Հունաստանը և Թուրքիան երկուսն էլ ուժեղ գործընկերներն են և Միացյալ Նահանգների հիմնական դաշնակիցները ՆԱՏՕ-ում»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս