ՆԱՏՕ-ն Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու Ռուսաստանի ռիսկը փոքր է անվանել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու ռիսկը փոքր է, սակայն դաշինքը դրան շատ լուրջ է վերաբերվում։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեք ակտիվորեն ոչինչ չի ասել միջուկային զենքի կիրառման մասին, և որ Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորության մասին թեզերի առաջ քաշելը օգտագործվում է Ռուսաստանի բարեկամ երկրների վրա բացասաբար ազդելու համար։

«Ռիսկը, որ Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի Ուկրաինայում, փոքր է, բայց հետևանքները կլինեն հսկայական, ուստի մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում: Ռուսաստանը գործում է անպատասխանատու և անխոհեմ: Միջուկային զենքը կփոխի հակամարտության բնույթը: Հաղթողներ չեն լինի միջուկային պատերազմում: Մենք հստակեցնում ենք, որ սա մեսիջ է, Ռուսաստանի միջուկային դիրքորոշումը չի փոխվել»,- ասել է Ստոլտենբերգը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս