Թուրքիայում անհայտ անձինք հերթական անգամ ռասիստական գրություններ են թողել ալևիների տների պատերին: Այս անգամ դե պքը պատահել է երկրի հյուսիսարևմտյան Յալովա քաղաքում: Յալովայի Բաղլարբաշ թաղամասի՝ ալևիներին պատկանող 5 տների պատերին անհայտ անձինք թողել են «X» նշանն ու «Alevi» գրությունը:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, գրությունը հայտնաբերած ալևի բնակիչները դիմել են ոստիկանություն: Ոստիկանությունը դեպքի կապակցությամբ սկսել է հետաքննություն: Այդ գրությունների լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցերում:
Հաջի Բեքթաշ Վելի անատոլիական մշակույթի հիմնադրամի Յալովայի մասնաճյուղի ղեկավար Ֆիքրեթ Դեմիրը միջադեպի կապակցությամբ մտшհ ոգություններ է հայտնել․
«Հանրության նյшրդերի հետ են խաղում։ Մենք դեմ ենք ալիևիներին սադրող այս խտրшկшնությանը։ Հետևողական ենք լինելու»։
Հիշեցնենք, որ ալևիները Թուրքիայում պաշտոնապես համարվում են իսլամի շիա ուղղության հետևորդ համայնք, բայց մի շարք ալևիների կողմից այս տեսակետը չի ընդունվում: Ոմանք պն դում են, որ ալևիզմը, որը դավանում են միլիոնավոր քր դեր, զшզшներ և թուրքեր, առանձին կրոն է և իր մեջ սինթեզում է իսլամի, քրիստոնեության, հուդայականության և անգամ հեթանոսության տարրեր: Ալևիներն իրենք իրենց հաճախ անվանում են «քըզըլբաշ»: Բազմաթիվ պատմաբաններ դեռևս չեն գտնում ալևիների ծագման և կրոնական ինքնության հետ կապված մի շարք հարցերի պատասխաններ: