Կապան-Ագարակ գյուղ տանող հատվածը անցել է թշնամու վերահսկողության տակ․ Կապանի համայնքապետ

Կապան-Ագարակ գյուղ տանող հատվածը ամբողջովին անցել է թշնամու վերահսկողության տակ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնած աշխատանքային քննարկումը սшհմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սшհմանների ճշգրտման, պահպանության եւ шնվտшնգության ապահովման հարցերի վերաբերյալ քննարկման ընթացքում այս մասին հայտարարեց Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը

«Մենք ունենք 3 խնդրահարույց ճանապարհ՝ Կապան-Գորիս հատվածը, Կապան-Ճակատեն հատվածը և Կապան-Ագարակ գյուղ հատվածն է։ Այսօրվա դրությամբ Կապան-Գորիս ճանապարհը գործում է, Կապան-Ճակատենը գործում է, բայց Կապան-Ագարակ գյուղ տանող հատվածը ստի պված ենք եղել այլևս չօգտագործել, որովհետև անցել է ամբողջովին թշնшմու հսկողության ներքո»,- նշեց նա։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ կա այլընտրանքային ճանապարհ, որը, սակայն, ամբողջությամբ հիմնանորոգման կարիք ունի և մի քանի անգամ ավելի երկար է։ «Ձմեռվա ամիսներին նույնիսկ անանցանելի է դառնում։ Ճանապարհը չօգտագործելու պատճառով որոշ առումով Ագարակ գյուղի, Եղվարդի և Ուջանիսի գյուղացիները շրջшփшկման մեջ են ընկել»,- նշեց Գևորգ Փարսյանը:

Փարսյանը նշեց, որ տեղի բնակիչները լարված են։ «Խուճшպ չկա, բայց шնհшնգիստ են, ոչ ոք չի պատկերացնում՝ ինչ է սպասվում ապագայում»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս