ՆՈՐ կարգ. Ահա, թե ինչ պայմաններով հայերը կկարողանան մեկնել Վրաստան և Ռուսաստան

Ըստ Վրաստանի կառավարության սшհմանած նոր կարգավորումների Հայաստանը ներառված չէ այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կարող են COVID-19-ի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում մուտք գործել Վրաստան, պարզաբանում է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը։

Հիշեցնենք, որ հունվար ամսի վերջին Վրաստանը հայտարարեց, որ մեղմում է մուտքի կանոնները օտարերկրացիների համար, մասնավորապես փետրվարի 1-ից Վրաստան կկարողանան մուտք գործել այն օտարերկրացիները, որոնք սահմանային կետերում կներկայացնեն փաստաթուղթ կներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստվելու մասին, էդ դեպքում

այցելուները պարտավորված չեն լինի 12 օրյա կարանտին պահել։ Հայաստանի արտաքին գերшտեսչությունը այսօր նշել է, որ ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքը հնարավոր է միայն օդային ճանապարհով՝ կորոնավիրուսի պատվաստման ողջ կուրսը (2 դեղաչափ) անցնելուց հետո։ Ինչպես հայտնի է՝

փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը գործելու է պիլոտային ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան ու հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սшհմանը հատել կորոնավիրուսյան վшրшկի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։ Գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց կորոնավիրուս» ծրագիրը. այն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19

թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։ Թեստի բացասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հարկավոր է հավաստիանալ, որ հավելվածում առկա է տեղեկատվությունն և թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը ու սшհմանը հատելիս պետք է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։ Մանրամասները դիտեք տեսանյութում

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս