«Ես վախենում եմ Ամենակարողի և Պուտինի պատժամիջոցներից, մնացածն անհեթեթություն է». Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «ծիծաղելի» է որակել իր և ընտանիքի անդամների նկատմամբ արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցները։ Նրա խոսքով՝ ինքը միայն վախենում է «Աստծո և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատժամիջոցներից»։ Այս մասին նա խոսել է համառուսաստանյան «Նոր հորիզոններ» ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։

«Դա ծիծաղելի է: Կինս և ամուսնացած աղջիկներս երբեք քաղաքականությանը չեն մասնակցել, ոչ մի տեղ չեն աշխատել։ Եվ, այնուամենայնիվ, նրանք պատժամիջոցներ կիրառեցին նրանց դեմ… Նրանք պարզապես ուզում են մեզ վախեցնել: Ես վախենում եմ Ամենակարողի և երկրի նախագահի պատժամիջոցներից, մնացածն անհեթեթություն է»,- ասել է Կադիրովը։

Չեչնիայի ղեկավարը նաև հակառուսական պատժամիջոցները համեմատել է շրջափակման հետ։«Մեր երկրին դեմ են 40-ից ավելի պետություններ։ Նրանք պատժամիջոցներ սահմանեցին ամբողջ ռուս ժողովրդի դեմ։ Ուզում են քանդել… ստալինգրադցիներ… Նույնը՝ սով, ցուրտ, որպեսզի տնտեսությունը փլուզվի»,- ասել է Կադիրովը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս