Իլիոն Մասկի SpaceX ընկերությունը տիեզերք կարձակի թուրքական արբանյակ

Թուրքիան պատրաստվում է 2023թ. տիեզերք ուղարկել սեփական արտադրության առաջին հաղորդակցության արբանյակ Türksat 6A-ն: Այս մասին հայտնել է Թուրքիայի կապի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Թուրքական արբանյակը տիեզերք կարձակի Իլիոն Մասկի SpaceX ընկերությունը Falcon-9 հրթ իռшկրով: Ըստ Քարաիսմայիլօղլուի՝ ամերիկյան ընկերության առաջարկը լավագույնն է եղել, թե՛ տեխնիկական, թե՛ ֆինանսական տեսանկյունից: Թուրքական արբանյակի տիեզերք արձակման մասին պայմանագիր ստորագրվել է արբանյակն արտադրողներից Türksat AŞ և SpaceX ընկերությունների միջև:

Նախարարը հայտնել է, որ արբանյակի արտադրական և փորձարկման աշխատանքները կավարտվեն 2022թ.-ին, իսկ ուղեծիր դուրսբերումը նախատեսվում է 2023 թվականի առաջին եռամսյակում:

Քարաիսմայիլօղլուն վստահեցրել է, որ արբանյակը ենթարկվելու է այդ ոլորտի արդյունաբերության մեջ ընդունված ստանդարտներին համապատասխանող փորձարկումների: Նախագծի հաջողությամբ ավարտի դեպքում Թուրքիան տեղ գրավի հաղորդակցության արբանյակներ արտադրող 10 երկրների շարքում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս